19:46 , 1 հուլիս, 2014
Ճապոնիայի Ֆուձիսավա քաղաքում սկսել է երթևեկել կանաչ էվգլենային ջրիմուռների օգտագործմամբ կենսավառելիքով աշխատող առաջին ավտոբուսն աշխարհում, Ria Novosti-ին հայտնել են Isuzu ընկերության մամլո ծառայությունում: Ավտոբուսի համար վառելիքը մշակել են Isuzu ճապոնական բեռնատար և ավտոբուս արտադրողը և Euglena ընկերությունը: «Ավտոբուսն օրական 22 երթ է անում: Մենք հույս ունենք, որ 4 տարի հետո կկրաղոնանք տեխնոլոգիա ստեղծել, որը թույլ կտա 100%-ով կանաչ ջրիմուռներից ստացված կենսավառելիք օգտագործել: Հիմա դրա բաժինը 1% է»,- նշել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
1in.am-ը գրում է.