Չինաստանի կենդանաբանական այգում ծնվել են երկվորյակ պանդաներ


19:27 , 1 հուլիս, 2014

4c842d631in.am-ը գրում է.

Հունիսի 30-ին Չինաստանի Չենդու քաղաքում Յասին անունով պանդան երկվորյակ է ունեցել՝ էգ և արու, հայտնում է Reuters-ը:

Տղան կշռում է 146 գրամ, աղջիկը՝ 117: Ներկայում նորածիններին պահում են ինկուբատորում:

Պանդաների մոտ միանգամից երկու փոքրիկների լույս աշխարհ գալու հավանականությունը 30 տոկոս է:

Վայրի բնության մեջ այս կենդանիներն ապրում են միայն Չինաստանի տարածքում: