Հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան


17:37 , 1 հուլիս, 2014

Ս.թ հուլիսի 1-ին` ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: 
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: