Լանա Խաչատրյանը տարեդարձը դիմավորել է ծննդատանը. նա դուստր է ունեցել


16:51 , 1 հուլիս, 2014

Esem.am-ը գրում է.

Այսօր երգչուհի Լանա Խաչատրյանի տարեդարձն է, ով երկու օր առաջ մայրացել է և այսօր դեռ Էրեբունի բժշկական կենտրոնում է: Լանայի և Տիգրանի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունիսի 29-ին: Ծնողները փոքրիկին տվել են Նունե անունը:

«Արդեն մեկ շաբաթ է, սպասում էինք բալիկի ծննդին»,- ESem.am-ի հետ զրույցում ոգևորությամբ ասաց Լանայի ընկերուհին` երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով արդեն հասցրել է տեսնել բալիկին: Երգչուհուց տեղեկացանք, որ մայր ու աղջիկ իրենց շատ լավ են զգում:)

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ