Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ


15:08 , 1 հուլիս, 2014

Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կմասնակցի ավելի քան 700 դիմորդPanorama.am-ը գրում է.

Միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը կավարտվի այսօր՝ ժամը 18:00-ին: Երեկվա դրությամբ արդեն ընդունվել է 700 դիմում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ Արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելացել են լրացուցիչ փուլի դիմում-հայտերը:

Միասնական քննությունների լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, այն շրջանավարտները, ովքեր միասնական քննության առաջին փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ