Ասում են, երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, փորձում է նրան՝ ասելով.
-Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այտնեղից դույլով ջուր բեր:
Այվազովսկին գնում տենում է, որ ջրավազանն իրականում պատի վրա նկարված նկար է: Նա այդ ջրավազանի նկարի վրա ավելացնում է «ջրի» մեջ խեղդվող շուն և առանց ջրի գնում տնօրենի մոտ և դատարկաձեռն վերադառնալու համար արդարանալով՝ «Ավազանի մեջ շուն կար. ջուրը կեղտոտ էր, չբերեցի»: Վարպետը գնում-տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շանը ու նրան ընդունում իր մոտ սովորելու: