13:55 , 1 հուլիս, 2014
Ներկայիս Թուրքիայի տարածքում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել իրենց դրոշին՝ ամեն բլրի վրա, ամեն շենքի գլխին, մինչև անգամ մզկիթների գլխին իրենց դրոշն են ամրացրել: Այս փաստը ամենևին էլ չի խոսում իրենց հայրենասեր և դրոշի նկատմամբ հարգանք ունեցողի մասին: Սրանով իրենք փորձում են ուրիշի տունը վերափոխել, ամեն կերպ իրենք իրենց փորձում են համոզել, որ դա իրենց տունն է: Տեսեք, եթե մի մարդ գնում է բնակարան, առաջին հերթին փորձում է այդ բնակարանում ջնջել ամեն հինը, ինչ կհուշի նախկին տերերի մասին, առաջին քայլը, որ անում է, դա կապիտալ վերանորոգումն է: Այնպես էլ թուրքն է արդեն հարյուր տարի փորձում ինքն իրեն համոզել, որ ինքն իր տանն է: