12:50 , 1 հուլիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում արտասովոր դեպք է կատարվել: 70-ամյա տարեց տղամարդը թոռան հետ զբոսնելիս է եղել, երբ անսպասելի նրա վրա ուղտ է հարձակվել: Տղամարդը դեմքի շրջանում վնսավածքներ է ստացել: Կատաղած կենդանուն միայն նրա տերն է կարողացել կանգնեցնել:
Ինչպես հաղորդում է «apsny.ge» կայքը, դեպքի մասին տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Դեպքի վայր հասած ոստիկանները սկզբում կարծել են, թե քաղաքացու վրա հարձակված ուղտը փախել է կենդանաբանական այգուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ