Նիգերիայում ձերբակալել են 276 աղջիկների առևանգումը կազմակերպողին


12:40 , 1 հուլիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Նիգերիայի բանակի գեներալ Քրիս Օլուկոլադեն հայտարարել է, որ զինվորականները կարողացել են ձերբակալել «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության լրտեսին, ով կազմակերպել է 276 աշակերտուհիների առևանգումը: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Nigerian Tribune-ին:

Ձերբակալված Բաբուջի Յաարին երիտասարդ աշխարհազորայիննների կազմում է եղել և տեղեկություններ է ունեցել զինված ուժերի գործողությունների մասին: Յաարիին մեղադրում են նաև 2011 թվականին տեղի ունեցած մի շարք ահաբեկությունների կազմակերպման մեջ:

 Հիշեցնենք, որ ապրիլ ամսին «Բոկո Հարամի» գրոհայիները Շիբոկ քաղաքում առևանգել էին 276 աշակերտուհիների և սպառնացել ստրկության վաճառել: Նիգերիայի զինված ուժերը որոնողական գործողություններ են սկսել, սակայն աղջիկներին դեռևս չեն գտել: