11:16 , 1 հուլիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ֆրանսիական ոստիկանությունը 24 ժամով ձերբակալել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Սարկոզիին:
Նրան կոռուպցիայի գործով հարցաքննության են տարել: Սարկոզին ինքնակամ ներկայացել է Փարիզի մերձակա Նանտեր քաղաքի կոռուպցիայի դեմ պայքարի վարչության գրասենյակ:
Ենթադրվում է, որ Սարկոզիի ձերբակալությունը կապված է, այսպես կոչված, Բետանկուրի գործի հետ: Դեռ 2007-ին, երբ Սարկոզին նախագահ էր, նրան կասկածել էին իր նախընտրական արշավի համար 50 հազար եվրո ստանալու համար: Գումարը տրամադրել էր LOreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ