Հալեպի մոտ 1 մլն բնակիչներ զրկված են մշտական ջրամատակարարումից. ՄԱԿ


11:00 , 1 հուլիս, 2014

10313375_450658165070309_2272726176280116080_n-620x3301in.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքի մոտ 1 մլն բնակիչներ զրկված են մաքուր ջրի մշտական մատակարարումից, իսկ մեգապոլիսի որոշ շրջաններ այն ստանում են 5 օրը մեկ՝ 6 ժամով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ գրում է ITAR-TASS-ը:

Քաղաքում ջրի հետ կապված առանց այն էլ ծանր վիճակը վատթարացել է ջրամաքրման գործարանի մոտ ստորգետնյա թունելի պայթյունից հետո:

Նշվում է, որ վատթարանում է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման վիճակը: