10:40 , 1 հուլիս, 2014Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել և վերականգնողական կուրս է սկսել, որը կտևի մոտ 2 ամիս: Մովսիսյանի ծնկային հոդը վիրահատել են Հռոմում, նշված է Սպարտակի պաշտոնական կայքում:
Լուսանկարը Յուրա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
