Ուկրաինայում անջատողականները կիրառում են Ռուսաստանից ստացված ՀՕՊ միջոցներ. ՆԱՏՕ


10:28 , 1 հուլիս, 2014

1379567202_pvo600-11in.am-ը գրում է.

Ռուսամետ անջատողականները, ամենայն հավանականությամբ, ուկրաինական բանակի ուղղաթիռները խփել են Ռուսաստանից ստացված զենքի միջոցով: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:

Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է զգալի ուժեր և ապստամբներին մատակարարել հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ զենքեր՝ հստակեցրել է գեներալը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք ուկրաինական սահմանի արևելյան մասում զորավարժությունների ժամանակ, դրանք ծանր սպառազինություն են՝ ԲՏՌ-ներ, հակաօդային պաշտպանության միջոցներ… Եվ ինչպես այժմ տեսնում ենք, այդ միջոցներն արդեն կիրառվում են սահմանի արևմտյան հատվածում»,- ասել է նա:

Գեներալի խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանը տեղակայել է նաև հատուկ նշանակության մեծաթիվ խմբեր: