09:24 , 1 հուլիս, 2014Tert.am-ը գրում է.
ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գրավոր դիմում է գրել Ռուսաստանում իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին: Այդ մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության աղբյուրը, գրում է lenta.ru-ն:
«Սնոուդենը պետք է դիմեր մեզ ժամանակավոր ապաստան տրամադրելու երկարաձգման մասին դիմումով հունիսի 30-ից ոչ ուշ,- պատմել է աղբյուրը: - Անցած տարի տրված նրա ժամանակավոր ապաստանի փաստաթղթերի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Եվ եթե նա ցանկանում է մնալ Ռուսաստանում, նա պետք է հայտնի այդ մասին այդ փաստաթղթերի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ