23:37 , 30 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին ներել է Լուիս Սուարեսին՝ Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ իրեն կծելու համար.
«Լուի՛ս, ամեն ինչ անցյալում է: Հույսով եմ, որ ՖԻՖԱ-ն կկրճատի քո վորակազրկումը»-, գրել է Կյելինին թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Սուարեսը չի կարող հանդես գալ Ուրուգվայի հավաքականում 9 խաղ և 4 ամիս չի կարող մասնակցել ֆուտբոլային ցանկացած գործողության: