22:31 , 30 հունիս, 2014
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը թվիթերյան իր էջում գրում է.
Ընտանիքիս հետ մի քանի օր անցկացնելուց հետո հանգստությունս վերագտնելու հնարավորություն ունեցա և հասկանալու, թե ինչ էր իրականում տեղի ունեցել 2014թ. հունիսի 24-ին Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ: Վերջին օրերին հակասական հայտարարությունների էին հնչում կատարվածի մասին, սակայն իրականությունն այն է, որ Ջորջիո Չելինին ինձ հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել: Այդ իսկ պատճառով՝
. Խորապես զղջում եմ կատարվածի համար,
. Ներողություն եմ խնդրում Ջորջիո Չելինիից և ֆուտբոլային ողջ ընտանիքից,
. Հրապարակային խոստանում եմ, որ այլևս երբեք նման բան չի կրկնվի: