Արձակուրդ. ճիշտ հանգստանալու մշակույթ


22:39 , 30 հունիս, 2014

Արձակուրդ. ճիշտ հանգստանալու մշակույթPanorama.am-ը գրում է.

Մայիսից սկսած բոլորս սկսում ենք ապրել արձակուրդների ապրումով: Սակայն պարզվում է ամենամյա հարցերին` ո՞ւր մեկնել հանգստանալ և ի՞նչ գույնի լողազգեստ գնել գումարվում է ևս մեկը, որն իրականում ամենակարևորն է` իսկ որքա՞ն ժամանակ է պետք մարդուն, որպեսզի օրգանիզմը լիակատար հանգստանա: 

Իհարկե, այստեղ է, որ շատերը կմատնանշեն արձակուրդային հաշված օրերի հանգամանքը, բայց մասնագետները պնդում են, որ լիարժեք հանգստանալու համար մարդուն անհրաժեշտ է նվազագույնը երկու անընդմեջ շաբաթ, հատկապես այն պարագայում, երբ արձակուրդը կապված է այլ երկիր կամ կլիմայական այլ գոտի տեղափոխվելու հետ: 

«MedPulse» կայքի հաղորդմամբ` արձակուրդ մեկնողներին խիստ ցուցված է փոխել առօրյա միջավայրը` մեկնել ծով, ամառանոց կամ անտառ, որպեսզի ուղեղն էլ հանգստանա և որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին: Շատ կարևոր է, որպեսզի մարդ լիարժեք քնի գիշերները (իսկ արձակուրդում սովորաբար լինում է հակառակը) և գոնե որոշ ժամանակով մոռանալ, որ տեխնիկան մեզ հեռուստատեսություն, ռադիո ու առավել ևս համացանց է նվիրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ