Վիետնամում տուգանք են մտցնում մոտոցիկլետային սաղավարտը սխալ կրելու համար


22:32 , 30 հունիս, 2014

37776061in.am-ը գրում է.

Հուլիսի 1-ից սկսած՝ Վիտենամի փողոցներում մտցվում է նոր տուգանք մոտոցիկլետային սաղավարտի սխալ կրման համար։ Ճանապարհային ոստիկանությունում նշել են, որ սաղավարտի ոչ ճիշտ կրում ասելով՝ հասկացվում է չսահմանված ձևի սաղավարտի օգտագործումն ու նրա վրա ամրացման ձգափոկի բացակայությունը։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS–ը։

Այդ պահանջները խախտած վարորդները կտուգանվեն և ժամանակավորապես կզրկվեն մոպեդից կամ մոտոցիկլետից։ Տուգանքի չափը կազմում է 200 հազար վիետնամական դոնգ (մոտ 10 դոլար)։ Ի դեպ, Վիետնամում միջին ամսական աշխատավարձը 2 մլն դոնգ է։

Նոր տուգանքները, ոստիկանների խոսքերով, միտված են նրան, որ մարդկանց ստիպեն, ինչպես հարկն է, հոգ տանել սեփական անվտանգության մասին։ Վիետնամում ՃՏՊ մեծ մասում տուժում են մոտոցիկլետների կամ մոպեդների տերերը։