22:26 , 30 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով հուլիսի 2-ին կայցելի Մինսկ: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այցի շրջանակներում կկայանան պետությունների ղեկավարների բանակցությունները, որոնց ընթացքում պլանավորվում է քննարկել ռուս-բելառուսական բազմապլանային համագործակցության և ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինը կմասնակցի գերմանաֆիշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: