Ֆրանսիա-Նիգերիա. ձանձրալի խաղակես


21:06 , 30 հունիս, 2014

1/8 եզրափակչի Ֆրանսիա-Նիգերիա հանդիպման առաջին կեսն ակնհայտորեն ձանձրալի էր:
Ֆրանսիայի հավաքականը նման չէր իրեն. դաշտի կենրոնը, հետևաբար՝ նախաձեռնությունը զիջել էր մրցակցին, գրոհում էր շատ «ծանր» ու միօրինակ:
Նիգերացիների գրոհններն էլ հախուռն էին՝ առանց սրության:
0:0 հաշիվը միանգամայն բնական է:
Հուսանք, որ երկրորդ կեսն ավելի հետաքրքիր կլինի: