Կտուց վանքն էլ կվերանորոգվի


17:01 , 9 օգոստոս, 2012

կտուցԹուրքիայի կառավարությունը նախատեսում է առաջիկայում սկսել Վանի Կտուց կղզու հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Հայկական եկեղեցու վերանորոգման նախագիծը ներառվել է Վանի զարգացման նոր ծրագրի մեջ, որով նախատեսվում է վերականգնել քաղաքը, որը 2011 թվականին տուժել էր երկու ավերիչ երկրաշարժների հետևանքով:

Թուրքական իշխանությունները ախատեսում են նոր ծրագրով շրջանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, որոնց զգալի մասը հայեր են:

Կտուց վանքը, որը կառուցվել է 15-րդ դարում, գործել է մինչ Հայոց ցեղասպանությանը, որից հետո այն եղել է լքված վիճակում:

Նշեմ, որ ավելի վաղ Թուրքիան վերականգնել էր Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Սուրբ Խաչը ներկայում գործում է որպես թանգարան, իսկ ծիսական արարողություն անցկացնել թույլատրվում է տարին մեկ անգամ:


Գևորգ Պետրոսյան