Մալայզիական անհետացած Boeing-ը դիտավորյալ է խուսափել ռադարներից (Լուսանկարներ)


19:24 , 30 հունիս, 2014

o_9092861in.am-ը գրում է.

Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing-777-ի արբանյակային կապի սարքավորումը դիտավորությամբ անհետացել է ռադարների էկրաններից: Այսպիսի եզրակացության են եկել Տրանսպորտում անվտանգության ավստրալական բյուրոյի փորձագետները, հայտնում է INTERFAX-ը:

Փորձագետներն ուսումնասիրել են արբանյակին սարքի միանալու հայտերի բնույթն ու ժամանակը: Արբանյակն արձանագրել է ընդամենը 6 հայտ ինքնաթիռի արբանյակային կապի սարքավորումից: Դրանք բոլորը եղել են թռիչքի միջնամասում:

Վերլուծաբանների կարծիքով՝ արբանյակային կապի սարքավորումը դիտավորյալ է ապատեղորոշվել՝ ռադարներից խուսափելու և, հավանաբար, ինքնաթիռի առևանգման համար:

Հիշեցնենք՝ Malaysia Airlines ավիաընկերության Կուալա Լամպուրից Պեկին ուղևորվող Boeing-777 ինքնաթիռն անհետացել է 2014 թ. մարտի 8-ին: Ինքնաթիռում եղել են 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:

Անհետացած ինքնաթիռի որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել՝ չնայած համարվում է, որ ինքնաթիռը Հնդկական օվկիանոս է ընկել: