Մեկ տարում բանջարեղենի գներն աճել են 13.7%-ով


18:18 , 30 հունիս, 2014

Մեկ տարում բանջարեղենի գներն աճել են 13.7%-ովPanorama.am-ը գրում է.

2014թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 33.2% և ձվի 11.9% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 33.2-0.2% գնանկում, 6-ում` 0.2-16.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 13.7%, իսկ մայիսի համեմատ` 33.2% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է կաղամբի`55.6%, կանաչ լոբու՝ 54.6%, լոլիկի` 53.3%, կանաչ պղպեղի`52.4%, կարտոֆիլի` 37.1% գնանկումով: 2014թ. հունիսին մայիսի համեմատ վարունգի գինը նվազել է 18.7%-ով, խառը կանաչեղենինը` 15.8%-ով, սխտորինը` 14.6%-ով, կանաչ սոխինը`7.0%-ով, սնկինը`3.4%-ով, գլուխ սոխինը`1.9%-ով, սմբուկինը`0.7%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գազարի` 12.0% և ճակնդեղի` 18.9% գնաճ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ