Կանխվել է 4.5 կգ թմրամիջոցի ապօրինի արտահանման փորձը


16:19 , 30 հունիս, 2014

Կանխվել է 4.5 կգ թմրամիջոցի ապօրինի արտահանման փորձըArmnewsTV.am-ը գրում է.

Թմրամիջոց՝ ճամպրուկում, ծանրոցում, բեռնատարի կցորդում. թմրանյութի ապօրինի տեղափոխման այս և այլ մեթոդներով փորձեր են կանխվել: Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը բացահայտել է խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպքը: Մաքսանենգները փոստային առաքանիների միջոցով են փորձել իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա: «Զվարթնոց» օդակայանի բեռնային համալիրում առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցները չեն վրիպել վարչության աշխատակիցների ուշադրությունից: Մի ծանրոցում՝ մետաղյա պտուտակը, մյուսում էլ՝ էլեկտրական արդուկն էր թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել էին պոլիէթիլենով և փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ քաշով ափիոնանման զանգված:  

ՆՀՎ- աշխատակիցները կես տարում արձանագրել են մաքսային կանոնների խախտման 42 դեպք, 14-ը՝ թմրամիջոցի և հոգեմետ դեղերի մասով: Միայն հունվարին շուրջ 1 տոննա հերոինի ապօրինի արտահանում է կանխվել: Վահրամ Գուրողլյանը վստահեցնում է՝ սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է. անգամ աննշան կասկած հարուցող դեպքը հետևողական զննության է ենթարկվում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ