16:06 , 30 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Վարդենիսցիները կեսօրին մոտ փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյան: «Ճանապարհը փակել են ուժեղ փոթորիկից տուժած բնակիչները , պահանջում են կառավարության անդամները գան և քննարկվի տրամադրվելիք օգնության հարցը: Մենք աշխատակազմով այնտեղ էինք, փորձեցինք որևէ բան անել, սակայն ոչինչ չստացվեց: Այս պահին կարող ենք ասել, որ համապատասխան հանձնաժողովը ստեղծված է, վնասի չափը ճգրտվում է»,-ասաց Սահակ Ստեփանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ