Անթալիայում անտառային հրդեհների հետևանքով մի քանի հյուրանոց է վնասվել


16:00 , 30 հունիս, 2014

37774731in.am-ը գրում է.

Զբոսաշրջային Անթալիա նահանգում Կումլուջա բնակավայրում հրդեհը ոչնչացրել է մոտ 120 հա կարմիր սոճի և տարածվել է 3 հյուրանոցի ուղղությամբ, հայտնում է ITAR-TASS-ը:

Հրդեհի հետևանքով զբոսաշրջիկներ չեն տուժել:

Չոր ու տաք եղանակի պատճառով կրակը զբաղեցրել է անտառի մեծ մասը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 40 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ինչպես նաև 250 հրշեջ: