Անկարայում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել


15:51 , 30 հունիս, 2014

Անկարայում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են դիվանագիտական համարներով մի մեքենա, որը խախտել էր երթևեկության կանոնները: Վարորդը Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետներից էր: Նա անմիջապես հայտարարել է, որ ինքը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի և պահանջել է բաց թողնել իրեն: Սակայն ոստիկանները հայտարարել են, որ պետք է արձանագրություն կազմեն, ինչի հետևանքով վեճ է բռնկվել, որը վերածվել է քաշքշուկի: Վեճի հեղինակը հենց ադրբեջանցի դիվանագետն է եղել, որը սկսել է քաշքշել ոստիկաններին: Շուտով նա լքել է դեպքի վայրը, զանգահարել Անկարայում Ադրբեջանի դեսպանություն և հայտնել, որ իրեն «ծեծել են» ոստիկանության աշխատակիցները: Դեսպանությունից զանգահարել են Թուրքիայի ԱԳՆ ու հայտնել միջադեպի մասին: Վերջիններս էլ ներողություն են խնդրել և խոստացել, որ կքննեն միջադեպը: