Մոսկվայի կինոփառատոնը կհիշվի ոչ միայն մասնակցությունից հրաժարված 700-ից ավելի ֆիլմերով


15:43 , 30 հունիս, 2014

Այս տարվա Մոսկվայի կինոփառատոնը կհիշվի ոչ միայն ի նշան բողոքի մասնակցությունից հրաժարված 700-ից ավելի ֆիլմերով, այլ նաեւ Վիմ Վենդերսի նոր վավերագրական կինոնկարով, որը նվիրված է հռչակավոր բրազիլիացի լուսանկարիչ Սեբաշտյանու Սալգադուին, "թշվառության պոետին": Կից լուսանկարներում ներկայացված են Ռուանդայի ցեղասպանության եւ Բրազիլիական ոսկե հանքերի պատկերները: "Բուենա Վիստա ակումբից" հետո սա Վենդերսի նոր վավերագրական գլուխգործոց է: