Արգենտինայում կարող է տեղի ունենալ 13 տարվա ընթացքում երկրորդ դեֆոլտը


15:32 , 30 հունիս, 2014

0,,17741186_303,001in.am-ը գրում է.

Արգենտինայում կարող է տեղի ունենալ 13 տարվա ընթացքում երկրորդ դեֆոլտը, գրում է The Wall Street Journal-ը:

Բացառված չէ, որ այսօր Բուենոս Այրեսը բաց կթողնի իր վարկատուներին 539 մլն դոլարի չափով տոկոսի վճարումը, ինչից հետո կգա վճարման 30-օրյա ժամկետը:

Ընդ որում՝ փորձագետները ենթադրում են, որ Արգենտինան կկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել հեջ ֆոնդերի հետ ու խուսափել դեֆոլտից: Ներդրողների խոսքով՝ Բուենոս Այրեսը ելք կգտնի իրավիճակից, քանի որ երկիրն իրեն չի կարող թույլ տալ հերթական դեֆոլտը, որը կործանանար կլինի տնտեսության համար: