Ֆանատը պատրաստ է զրկվել իր տնից՝ հանուն Օչոայի


15:29 , 30 հունիս, 2014

Ֆրանսիական «Այաչո» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկն աճուրդի է հանել սեփական տունը, որպեսզի կարողանա անհրաժեշտ չափով գումար հավաքել մեքսիկացի դարպասապահ Գիլյերմո Օչոային այդ ակումբում պահելու համար։
Այսպիսինն է նորին գերազանցության ֆուտբոլը՝ իրեն կերտող կախարդներով, այդ «կախարդներով» հիացող խենթ երկրպագուներով...