14:30 , 30 հունիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով պատրաստվում են դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ինչպես հայտնի է՝ Մամիկոն Խոջոյանի նկատմամբ կիրառված դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննությունից պարզվել է, որ նրա արյան և մեզի փորձանմուշից նավթամթերք, հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել:
«Գերությունից վերադառնալուց հետո Մամիկոն Խոջոյանը գտնվում էր ահավոր վիճակում և զննումը ցույց է տվել, որ նա ենթարկվել է շատ վատ ու նսեմացնող վերաբերմունքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ