Ամենագրավիչ և սեքսուալ բուսակեր դերասանի անվանակարգում հաղթանակին հավակնում է դերասան և երաժիշտ Ջարետ Լետոն: Մրցանակը շնորհող մասնագիտական հանձնաժողովը հենց նրան է տեսնում որպես կենդանիների պաշտպանության ոլորտում ակտիվորեն հանդես եկող, ինչպես նաև բուսակեր անձ, ով միաժամանակ ամենասեքսուալն է այդ շարքի դերասանների թվում:
Հայտնի է, որ 42-ամյա դերասանը տևական ժամանակ բուսակերության ջատագով է և չի օգտագործում այնպիսի զարդեր կամ հանգուստներ, որոնք պարունակում են կենդանիների մորթի կամ կաշի:
