Թուրքիան մանևրում է և ձգձգում՝ առավելագույնը ստանալու նպատակով


14:13 , 30 հունիս, 2014

Թուրքիան մանևրում է և ձգձգում՝ առավելագույնը ստանալու նպատակով:
Թուրքիան անընդհատ երկարաձգում է հայտամրցույթը՝ իր համար շահեկան պայմաններ ապահովելու նպատակով: Թուրքիայի հակաօդային պաշտպանության հեռահար համալիրների ձեռքբերման մրցույթը տարիներով շարունակվում է և վերջնական որոշումն անընդհատ հետաձգվում: Նախորդ տարի որոշում կայացվեց այդ համալիրների ձեռքբերման համար բանակցություններ սկսել չինական ընկերության հետ, թուրքական նախապատվությունը չինականի կողմն էր: Դա առաջացրեց ՆԱՏՕ-ի և հատկապես ԱՄՆ-ի դժգոհությունն ու առարկությունը, որից հետո կրկին մրցույթի ժամկետը երկարաձգվեց՝ ներառելով դրանում եվրոպական կոնսորցիումին և ամերիկյան ընկերությանը: Եվ ահա կրկին հայտամրցույթի ժամկետի լրացման պատճառով թուրքական կողմը երկու ամսով կրկին երկարաձգել է եվրոպական կոնսորցիումի և ամերիկյան ընկերության մասնակցության ժամկետը: Թվում էր, թե Չինաստանը մոտ էր հաղթանակին և պայմանագրի ստորագրմանը, սակայն սա արդեն ցույց է տալիս, որ չինական առաջարկի շանսերը հաղթանակի հարցում փոքրանում են, քանի որ գնալով եվրոպական ու ամերիկյան ընկերությունները փորձում են տարբեր առումներով բավարարել Թուրքիայի պահանջները: