Բրազիլիան «Մունդիալ-2014»-ի ֆավորիտն է. Կաֆու


13:38 , 30 հունիս, 2014

Cafu1in.am-ը գրում է.

«Sport FM»-ին և Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում լեգենդար բրազիլացի պաշտպան Կաֆուն հայտնել է, թե որ թիմն է ընթացիկ Մունդիալի ֆավորիտ համարում:

«Ո՞վ է աշխարհի 2014 թվականի առաջնության ֆավորիտը: Իհարկե, Բրազիլիայի ընտրանին: Սա մեր առաջնությունն է, մենք տանն ենք: Այդ պատճառով էլ ֆավորիտ ենք:

Արգենտինայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականները նույնպես շատ ուժեղ են: Բայց նրանք չեն կարող համեմատվել Բրազիլիայի թիմի հետ: Մենք հզոր ենք թիմային խաղով, և եթե ինչ-որ մեկը լավ մարզավիճակում չէ, ապա խաղընկերները միշտ պատրաստ են օգնել նրան: Ինչպես տեսնում եք, դա տալիս է իր արդյունքը»,- ասել է Կաֆուն: