12:45 , 30 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի գործարարը աճուրդի է հանել Սվեթ քաղաքը, որի միակ սեփականատերն է:
Բնակավայրը, որը գտնվում է Հարավային Դակոտա նահանգում, Լենս Բենսոնը գնահատել է 400 հազար դոլար:
Ստացված գումարը նա մտադիր է ծախսել իր կոնցեսիոն բիզնեսի վրա՝ հայտնում է Associated Press-ը:
1940-ականներին Սվեթում ապրում էր 40 մարդ: Ժամանակի ընթացքում քաղաքի սեփականատերերի թիվը կրճատվել է, ու 1988-ին այն ձեռք էր բերել Բենսոնը:
Ներկայում Սվեթի միակ բնակիչները Բենսոնն ու նրա կինն են: Քաղաքն ունի բար, արհեստանոց, տուն:



