Աբովյան քաղաքում ԲՀԿ-ն առաջադրելու է Ծառուկյանի փեսայի թեկնածությունը


13:43 , 9 օգոստոս, 2012

Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշման վերաբերյալ, հայտնում ենք, որ կուսակցության քաղաքական խորհրդի որոշման համաձայն ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել: 
Տարբեր լրատվամիջոցներով տարածված այլ տեղեկություններ իրականությանը չեն համապատասխանում: