Հույս եմ հայտնում, որ նախագահության հաջորդ տարիներին ևս տեսանելի կլինեն այդ որակները....


12:05 , 30 հունիս, 2014

Սերժ Սարգսյանը դարձավ 60 տարեկան

Այսօր Սերժ Սարգսյանի տարեդարձն է. նա դառնում է 60 տարեկան:
Հանրապետության նախագահը Ղարաբաղյան շարժման կարևոր դերակատար է, հայկական երկու պետություններում զբաղեցրել է առանցքային պաշտոններ:
Հայաստանում հակասական վերաբերմունք է ձևավորված պետական պաշտոնյայի, առաջին դեմքի նկատմամբ: Դա օբյեկտիվ իրականություն է, որը չէր կարող շրջանցել նաև Սերժ Սարգսյանին:
Բազմաթիվ խնդիրներում կարող եմ չհամաձայնել Սարգսյանի վարած քաղաքականության հետ, քննադատել նրան, բայց այսօր տարեդարձ է, ու ուզում եմ շնորհավորել հոբելյարին՝ մաղթելով նրան առողջություն ու հաջողություններ:
Անձամբ ճանաչում եմ նախագահին եւ ցավում եմ, որ նրա մարդկային լավ որակներից շատերը խթան չեն հանդիսացել երկրում ավելի մեծ դրական տեղաշարժերի իրականացման համար: Ու նաև հույս եմ հայտնում, որ նախագահության հաջորդ տարիներին հասարակության մյուս անդամների համար ևս տեսանելի կլինեն այդ որակները....