Օդանավակայանից էժան գներով տուն հասնելու ձև կա


11:55 , 30 հունիս, 2014

Օդանավակայնից էժան գներով տուն հասնելու ձև ասեմ, եթե չգիտեք: Որ էն մունդառ թվեր կրակող տաքսիստների ձեռը չընկնեք:

Եթե ժամանել եք Հայաստան, մի ալարեք, էսկալատորով մեկ հարկ բարձրացեք, դուրս եկեք ու սպասեք. երբ հերթական տաքսին ուղևորին կբերի օդանավակայան, կիջեցնի նրան ու կազատվի: Սովորաբար, դատարկ չվերադառնալու համար լավ էժան գնով կհամաձայնեն գալ Երևան:

Երկու տարի ա՝ փորձած բան ա, որ ժամին էլ եղել ա, 2-րդ մասիվ գալու համար 2000 դրամից ավել երբեք չեմ տվել: Ու միշտ գոհ ու շնորհակալ են եղել:

Եղել ա, որ Կենտրոն հազար դրամով էլ ա տարել:  

Խոսալու վրա ա, քանի որ այստեղ իրավիճակի տերը դուք եք, իսկ ինքը դատարկ հետ պետք ա գնա: