11:45 , 30 հունիս, 2014
Երբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրապարակեց երկրի արևելքում խաղաղություն հաստատելուն միտված իր 15-կետանոց ծրագիրը, շատերը խոսեցին իրավիճակի կայունացման հեռանկարի մասին:
Խաղաղության ծրագիրը պաշտպանություն գտավ Վաշինգտոնում, եվրոպական քաղաքներում, անգամ՝ Մոսկվայում. Վլադիմիր Պուտինը, գոնե հրապարակային հարթության մեջ, մի քանի կառուցողական քայլ արեց:
Երեկ տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի առաջնորդների քառակողմ հեռախոսազրույցը, այսօր նախատեսվում էր երկրորդ նման հեռախոսազրույցը:
Ենթադրվում էր, որ Պորոշենկոն այսօր ևս միակողմանիորեն կերկարաձգի հրադադարի ռեժիմը:
Բայց թե Մոսկվայում ու թե Կիևում քիչ չեն մարդիկ, ովքեր պատերազմ են ուզում:
Ռուսներն այդպես էլ չսանձեցին իրենց վերահսկողության տակ գտնվող արևելաուկաինական գրոհայիններին, երեկ Կիևում մի քանի հազար մարդ նախագահից պահանջում էր ռազմական գործողությունների վերսկսում:
Գիշերը Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զոհվել է ռուսական «Առաջին» հեռուստաալիքի օպերատոր Անատոլի Կլյանը:
Այս ամենը կարող է նոր էսկալաիցայի պատճառ դառնալ՝ զինված հակամարտության նոր մեկնարկով, նոր զոհերով, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով...