Չափառի տակի հոգնած դդում. մարզպետի եղբայրը` պատգամավորին


13:01 , 9 օգոստոս, 2012

Չգիտես լա՞ս, թե՞ խնդաս

«Ափսոս ՀՀԿ-ում չկա էլեկտրական աթոռ,որ Մնացի նման դավաճաններին չորացնեն էլեկտրական աթոռին... Մնաց, մի մոռացիր, որ դու ի սկզբանե դատապարտված ես կզած մնալու: Լավ տղա ես, թասիբ ունես՝ մանդատդ ցած քցի ու գլուխդ առ-փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում: Մնաց, ես կարգուկանոն սիրող տղա եմ, նենց չանես, որ մուրը քսեմ երեսիս ու քեզ կանչեմ անդին, ու նենց տփոց ուտես, որ ականջներդ ուռի: Այ բջիջ, եթե շատ ուզես ՝ կզանգես, կհանդիպենք, միայն էն պայմանով, որ մեզնից մեկը հետ գա: Ձեռքով-ոտքով կամ զենքով՝ սպասում եմ զանգիդ: Ինքն իրեն լավ տղու տեղ ա դրել, բայց ես օրենքից դուրս կարամ իրան պատժեմ լափառոշության համար, ես չեմ գնալու դատարան բողոքեմ: Մնաց, էս ամեն ինչը որ ասում եմ, քո լափառոշ բերանի արդյունքն ա, հազարավոր քո նմանները մեզնից տփոց ուտելով են ճանաչվել»:

Հարցին, թե՝ հպարտանու՞մ եք, որ մարդկանց ծեծում եք, Սահակյանը պատասխանել է. «Չէ, ուղղակի լափառոշները մեզանից տփոց ուտելով՝ մեծ ճանաչում են ձեռք բերել… Մնացը պետք ա շատ լավ իմանա, որ հաղթողներին չեն դատում, ուզում ես հետևդ ճղի, էդ պարտվածի պիտակը վզիդ խփած ա, ու հետդ տանելու ես մինչև գերեզման... Մենք իրան բերեցինք-սարքեցինք դեպուտատ, երկու ամիս հետո եկանք՝ իրա քաղաքում ոչնչացրինք իրան, որ լրիվ զրո ա, եթե դեպուտատ ա դառե՝ բլագադարյա Սահակյան եղբայրների: Մի հատ մտեք գյուղերը, տեսեք ոնց ա դեպուտատ դառե, կասեն՝ Սահակյան եղբայրները մանդատը վերցրին-դրին իրա գրպանը»:

Կից նյութը` այստեղ