Աշխարհի ամենաանսովոր թանգարանները


09:40 , 30 հունիս, 2014

Galatv.am-ը գրում է.

«Corpus»`  ճանապարհորդությունմարդու մարմնի միջով

«Corpus»-ն  ամենաանսովոր թանգարաններից մեկն է աշխարհում, որը գտնվում է Նիդերլանդներում: Թանգարանն իր ձեւով հիշեցնում է նստած մարդու մարմին, որում էլ տեղակայված են հիմնական ցուցանմուշները` երիկամները, լյարդը, թոքերը, սիրտը, ուղեղը եւ այլն, ընդ որում նրանք տեղակայված են հենց այնտեղ, որտեղ պետք է լինեն: Այցելուներին տրված է եզակի հնարավորություն ճանապարհորդել մարդու մարմնով` հսկայական օրգանների կողքով կամ հենց նրանց միջով:

Հատուկ էկրաններին հնարավոր է տեսնել մարմնի ներքին օրգանների տարբեր պրոցեսները` մարսողություն, թթվածնի մատակարարում եւ այլն:

Տուրիստական ուղեւորությունն ավարտվում է վերին հարկում` «հսկա մարդու» գլխում:

Զուգարանների միջազգային թանգարան Սուլաբխում Նոր Դելի, Հնդկաստան

Թանգարանում ներկայացված են զուգարաններ ամբողջ աշխարհից` Արգենտինայից, Լյուքսեմբուրգից, Քուվեյթից, Սենեգալից: Այցելուներին եզակի հնարավորություն է տրվում ծանոթանալ ամբողջ աշխարհի զուգարանների պատմությանը:

Ստի թանգարան

Առավել հետաքրքիր թանգարաններից մեկն է, որը գտնվում է գերմանական Կյուրից քաղաքում:  Եթե աշխարհի այլ թանգարաններ հպարտանում են իրենց հավաքածուների բնօրինակներով, ապա այս հաստատությունում դրանք միայն կեղծ տարբերակներ են, չնայած դժվար է նրանց կեղծ անվանել, քանի որ այդ ամենի «բնօրինակը» գոյություն չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ