09:50 , 30 հունիս, 2014
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես հաստատել է, որ չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններին:
Այսպիսով՝ ավարտվեց ինտրիգը, որն առաջացել էր Թուրքիայի գործող նախագահի ու վարչապետի կողմնակիցների միջև, թե երկու առաջնորդներից ո՞վ պետք է առաջադրվի նախագահական առաջիկա ընտրություններում:
Հատկանշական է, որ թուրքական գործընթացները շատ նման են ռուսականին:
Իրենց ավտորիտար հակումներով շատ նման են Պուտինն ու Էրդողանը, Ռուսաստանի նախագահական ընտրություներից առաջ էլ ակտիվորեն քննարկվում էր Պուտին-Մեդվեդև երկընտրանքի հարցը: