Ապրի Ռուբեն Հայրապետյանը, թող բոլոր մեծահարուստները հետևեն նրա օրինակին


09:36 , 30 հունիս, 2014

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներն Արցախում ֆիքսել են ենթադրաբար ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող շքեղ առանձնատունը և այդ մասին հոդված են գրել, ինչի բովանդակությանը ծանոթանալուց հետո իմ շատ սիրելի լրագրողներ Քնար Մանուկյան ին և Սոնա Գրիգորյան մեկ բան կասեմ. ուրախացեք Արցախում կանգնեցված ցանկացած պատի համար, ուրախացեք Արցախում տնկված ցանկացած ծառի համար, տխրեք այն դեպքում, երբ հայը տուն է կառուցում Հայաստանից, Արցախից ու Ջավախքից դուրս: Իսկ վերջին մասով մենք իսկապես տխրելու առիթ ունենք, քանզի տարիներ շարունակ Հայաստանից միլիոնավոր դոլարներ սկսել են հոսել ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և այլևս չեն ծառայում հայ ժողովրդին: Ապրի Ռուբեն Հայրապետյանը, ով Արցախում մարզադաշտեր կառուցելուց զատ նաև առանձնատուն է կառուցել, թող բոլոր մեծահարուստները հետևեն նրա օրինակին և տներ կառուցեն Արցախում: