Հրդեհ Կոտայքի մարզում


09:16 , 30 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հունիսի 30-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Կարենիս գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Մնացականյան փողոցի տներից մեկի հացատանը:

Հրդեհը մարվել է ժամը 00.46-ին:

Տանիքում այրվել է մոտ 1 տ անասնակեր և 15 քմ տանիքի փայտյա կառուցատարրեր: