09:00 , 30 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Հայտնի են դարձել Թուրքիայի նախագահական ընտրություններում քվեարկության առաջին ժամկետները: Առաջին փուլը կկայանա հուլիսի 26-ից օգոստոսի 10-ը՝ հայտնում է TRT հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջանա, այն կկայանա օգոստոսի 17-24-ը:
Արտասահմանում գրանցված ընտրողները կարող են քվեարկել 12 հսկիչ անցակետերում, 17 օդանավակայաններում, 15 նավահանգիստներում: