ԱՄՆ-ում կինը մեղադրվում է հրկիզման համար՝ սարդին սպանելու փորձից հետո


08:42 , 30 հունիս, 2014

10140642981in.am-ը գրում է.

34-ամյա Ջինի Մ. Գրիֆիթը ձերբակալվել է բնակելի շենքի իր մասը հրկիզելու համար՝ այն բանից հետո, երբ փորձել է սարդին սպանել կրակի միջոցով, հաղորդում է The Independent-ը։

Հրշեջ ծառայություն է կանչվել՝ մարելու Կանզասի նահանգի Հաթչինսոնի տներից մեկում բռնկված ոչ մեծ հրդեհը։ Հրշեջները հայտնաբերել են այրվող մի քանի կետ և հաշված րոպեներում մարել են դրանք։

Ավելի ուշ Գրիֆիթը ոստիկանությանը պատմել է, որ հրդեհը տեղի է ունեցել կենդանու դեմ իր պայքարի հետևանքով։ Տեսնելով սարդին՝ կինն այրել է մի քանի սրբիչ, որպեսզի սպանի նրան, և արդյունքում հրդեհ է բռնկվել։