08:10 , 30 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Լոս Անջելեսում հեռուստատեսային երեկույթի ժամանակ հանցագործը հրաձգություն է իրականացրել: Զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 05.00-ին՝ Monalizza ռեստորանի բանկետի սրահում՝ BET Awards մրցանակաբաշխությունից առաջ անցկացված երեկույթի ժամանակ: Մրցանակը, որը հիմնվել է 2001 թվականին BET հեռուստաալիքի կողմից, հանձնվում է աֆրոամերիկացիների առջև ծառայություն մատուցած արվեստագետներին:
Այժմ ոստիկանները փնտրում են հանցագործին և փորձում պարզել՝ հրաձիգը եղե՞լ է միջոցառման հյուր, թե՞ ոչ: