«Ադրբեջանական կողմի վերջին օրերի ագրեսիան պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով». Ս. Օհանյան


15:57 , 29 հունիս, 2014
Սեյրան-Օհանյան, Seiran Ohanyan

GalaTV.am-ը գրում է

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ադրբեջանական կողմի վերջին օրերի ագրեսիան պայմանավորել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով: Այս մասին ասել է Ս. Օհանյանը՝ այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» պանթեոնում՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո:

Ներկա լրագրողների հարցերին պատասխանելով՝ Ս. Օհանյանն ասել է.

«Ադրբեջանական կողմի վերջին օրերի ագրեսիան պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով: Նրանք այդպիսով ցանկանում են նաև լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, սակայն չեն հասկանում, որ այդ հակամարտությունը կարգավորելու համար ոչ թե պետք է լարվածություն ստեղծել սահմանին, այլ վստահության մթնոլորտ ստեղծել»:

Ս. Օհանյանի խոսքերով՝ հայկական կողմին միայն մնում է թշնամուն զսպող, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել և հակառակորդին խիստ պատասխան տալ:

Տեսանյութն՝ այստեղ