Եղիզաբեթ 2-րդ թագուհին արդեն 50 տարի է միևնույն տեսակի կոշիկ է կրում


12:07 , 29 հունիս, 2014

Եղիզաբեթ 2-րդը գնում է կոշիկի միևնույն մոդելը արդեն 50 տարի: Այդ կոշիկները արտադրում է Cinders ընկերությունը, որն ընդամենը 4 աշխատող ունի և զբաղվում է արքայական ընտանիքի համար բացառապես ձեռագործ աշխատանքով կոշիկներ պատրաստելով:

Ինչպես պարզել են The Daily Mail պարբերականի լրագրողները, այդ բրենդի կոշիկների մեկ զույգն արժե մոտավորապես 1000 ֆունտ սթերլինգ: Բացի դրանից, հայտնի է, որ Եղիզաբեթը միայլն կոշիկների հարցում չէ, որ կոնսերվատիվ է ու անփոփոխ ճաշակով: 1952 թվականից Բրիտանիայի իշխող թաքուհին բազմիցս է նկատվել մևնույն շորը կամ զգեստապահարանի այլ պարագաները տարբեր միջոցառումների ժամանակ կրելիս: