23:51 , 28 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Իրաքի կառավարական ուժերի և գրոհայինների միջև բախումներ են բռնկվել Բաղդադից հարավ: 21 մարդ է զոհվել՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Ոստիկանության աշխատակիցների կարծիքով` բախումները մի քանի ժամ շարունակվել են Ջուրֆ աս-Սահր շրջանում, որը գտնվում է 50 կմ հեռու Իրաքի մայրաքաղաքից:
Կառավարական ուժերի կողմից 21 մարդ է զոհվել:
Փոխհրաձգության ժամանակ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումից 53 մարդ է զոհվել, մոտ 40-ը վիրավորվել են, մի քանիսն էլ` ձերբակալվել: